Գլխավոր / Հայաստան / Թուրքիայի լրագրողների միությունը քննադատում է փոփոխությունները «Անադոլու» գործակալությունում

Թուրքիայի լրագրողների միությունը քննադատում է փոփոխությունները «Անադոլու» գործակալությունում

Թուրքիայի լրագրողների միությունը տարածած մամուլի հաղորդագրության մեջ քննդատել է «Անադոլու» պետական լրատվական գործակալության ղեկավար մարմիններում տեղի ունեցած փոփոխությունները: Միության նախագահ Էրջան Իփեքչին (լուսանկարում) կարծում է, որ վտանգված է մարդկանց` տեղեկատվություն ստանալու հասարակական իրավունքը:

Անցյալ շաբաթվա ընթացքում «Անադոլու» գործակալության 70 աշխատակիցներ իրենց կամքին հակառակ ստիպված են եղել լքել իրենց պաշտոնները: Հանգստյան օրերը կրճատվել են` երկուսից դառնալով մեկ, մարդիկ նշանակումներ են ստացել իրենց կամքին հակառակ, գործակալությունում աճել են նախազգուշական տուգանքները »,- bianet-ի հետ զրույցում ասել է Իփեքչին:

Նա նշել է, որ Անադոլու գործակալության քաղաքականությունը մեծապես փոխվել է Քեմալ Օզթյուրքի պաշտոնավարման ընթացքում, ով գործակալությունը գլխավորել է օգոստոսի սկզբին:

«Վերջին շրջանում գործակալությունում տեղի ունեցող իրադարձությունները վերաբերում են միլիոնավոր մարդկանց և տեղեկատվություն ստանալու իրավունքին»,-ասել է Իփեքչին:

Լրագրողների Միության նախագահը խորհուրդ է տվել հատուկ ուշադրության կենտրոնում պահել գործակալությունը: Իփեքչին վստահություն է հայտնել, որ սա սովորական գործընթաց չէ: Նա ընդգծել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է «քաղաքական ուժերի խնդրանքով»:

Tekali Taxi