Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ում ուսուցչուհուն արգելում են Facebook-ում շփվել սեփական երեխաների հետ

ԱՄՆ-ում ուսուցչուհուն արգելում են Facebook-ում շփվել սեփական երեխաների հետ

Ամերիկյան Լուիզիանա նահանգում ուսուցչուհի Քրիստինա Թոմասը դատական հայց է ներկայացրել տեղի իշխանությունների դեմ` հայտարարելով, որ ուսուցիչների և աշակերտների փոխհարաբերությունները կարգավորող նոր օրենքը սահմանափակում է իր և իր երեխաների շփումը Facebook սոցիալական ցանցի միջոցով, քանի որ Թոմասն աշխատում է նույն դպրոցում, որտեղ սովորում են նրա երեխաները:

Համաձայն դպրոցի կանոնադրության` ուսուցիչներին արգելվում է ոչ կանոնադրական հարաբերություններ ունենալ աշակերտների հետ, այդ թվում` շփվել սոցիալական ցանցերում: Եվ քանի որ հայցատուի երեխաները սովորում են նույն դպրոցում, ըստ Թոմասի, սահմանափակվում են իր իրավունքները և ազատությունները:

Tekali Taxi