Գլխավոր / Հայաստան / Խորովածի 3-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանում կբացեն Ջիգարխանյանի արձանը

Խորովածի 3-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանում կբացեն Ջիգարխանյանի արձանը

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 18-ին Լոռու մարզում կազմակերպում է Խորովածի համահայկական 3-րդ փառատոնը:

Փառատոնն այս տարի կանցկացվի հանրահայտ ֆիլմի անվանումը կրող` «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով: Փառատոնին հրավիրված է ֆիլմի գլխավոր դերակատար, դերասան Արմեն Ջիգարխանյանը, որի բրոնզաձույլ արձանը` խորոված անելիս, կբացվի Ախթալայում՝ միջոցառման ընթացքում (դերասանը տվել է մասնակցության իր նախնական համաձայնությունը):

Միջոցառմանը նախատեսվում է նաև աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մասնակցությունը:

Միջոցառման հրավիրված են նաև ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես` ՀՀ անկախության քսանամյակի կապակցությամբ պատրաստվել է 20 մետրանոց մանղալ, որը փառատոնի ժամանակ տրամադրվելու է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև Վրաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից ժամանած հյուրերին, որոնք պատրաստելու են խորովածի իրենց ազգային տարատեսակները:

Tekali Taxi