Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանը թույլ չի տա Վրաստանին «Խաղաղության երթ» անցկացնել

Ռուսաստանը թույլ չի տա Վրաստանին «Խաղաղության երթ» անցկացնել

Վրաստանը «խաղաղության երթ» նախաձեռնության անվան տակ պատրաստվում  է զանգվածային ապօրինի ներխուժում իրականացնել Հարավային Օսիայի տարածք: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի կողմից Հանրապետության անկախության ճանաչման 3-ամյակի օրը, ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:

Մոսկվան վրացական կողմին նախազգուշացնում է զերծ մնալ նոր խարդախություններից: «Այդ ակցիաների սցենարի համաձայն,  նախատեսվում է Հարավային Օսիայի տարածք զանգվածային ներխուժման փորձ կատարել` «փախստականների վերադարձ հարազատ տներ» կարգախոսների ներքո: Խստորեն զգուշացնում ենք վրացական կողմին զերծ մնալ նոր խարդախությունների գնալու փորձից: Հույս ունենք, որ համապատասխան միանաշանակ ազդանշաններ կհնչեն Թբիլիսիի նկատմամբ նաև միջազգային հանրության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Խաղաղության երթը» նախատեսվում է անցկացնել վրացական Օդզիսի բնակավայրից մինչև սահմանամերձ ճանապարհ, որը տանում է հարավօսիական Լենինգորի քաղաք: Նախատեսվում է երթում մինչև 3000 մարդ ընդգրկել, որոնց թվում կլինեն Ցերովանիում տեղակայված վրաններում ժամանակավորապես բնակվող մարդիկ, ինչպես նար Չեչնիայի Հանրապետության ներկայցուցիչներ, որոնք ապրում են Վրաստանի Ախմետսկի շրջանում:

Tekali Taxi