Գլխավոր / Հայաստան / ԴԱՀԿ-ում ցանկանում են ավելի շատ կանանց տեսնել

ԴԱՀԿ-ում ցանկանում են ավելի շատ կանանց տեսնել

ԴԱՀԿ ծառայությունում հարկադիր կատարողի 8 թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում այսօր պայքարել է 23 թեկնածու:
Ինչպես հաղորդում են ԴԱՀԿ ծառայությունից, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի խոսքով, այսօր խիստ արդիական խնդիր է, որ կանայք առավել հաճախ ներկայացված լինեն բոլոր պետական, քաղաքական և հասարակական կառույցներում` զբաղեցնելով պաշտոններ:

«Ժամանակն է, որ խրախուսենք կին աշխատողների ներգրավվածությունը նաև ԴԱՀԿ ծառայությունում, կարծում եմ, դրանից կշահի և՛ մեր հասարակությունը, և՛ ծառայությունը», – Պողոսյանի խոսքերն է փոխանցում ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:
Tekali Taxi