Գլխավոր / Հայաստան / ՊԵԿ-ը հերքում է. Գագիկ Խաչատրյանը հրաժարական չի տալիս

ՊԵԿ-ը հերքում է. Գագիկ Խաչատրյանը հրաժարական չի տալիս

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում այսօր տարածված լուրերը, համաձայն որոնց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարական է տվել:

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում կատարելով նախագահականի մոտ կանգնած աղբյուրներին, գրել էր, որ Խաչատրյանի պաշտոնանկության հրամանագիրը երեկ երեկոյան դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին:

«Բնականաբար, բոլոր այդպիսի հրապարակումները իրականության հետ առնչություն չունեն. համակարգը շարունակում է բնականոն գործունեությունն իր առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ», – ասված է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ:

Tekali Taxi