Գլխավոր / Հայաստան / «Մութ ուժերին» կոչ են անում հայ և վրաց ժողովուրդների միջև թշնամանք չհրահրել

«Մութ ուժերին» կոչ են անում հայ և վրաց ժողովուրդների միջև թշնամանք չհրահրել

«Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում «Վրաստանում վերջերս գլուխ բարձրացրած հակահայկական հիստերիայի առթիվ»:

«Ծայրահեղական մութ ուժերը, այդ թվում նաև աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան անձիք, տարածելով կեղծ լուրեր, հրահրում են հայ և վրաց ժողովուրդների շահերին անհարիր թշնամանք: Հակահայկական տրամադրությունների բորբոքմանը մեծ չափով նպաստում են նաև ԶԼՄ-ների վարկաբեկիչ հրապարակումները, որոնց ազդեցության տակ են ընկնում վրաց երիտասարդության անտեղյակ ներկայացուցիչները: Գործը հասել է այնպիսի լկտիության, որ անսթափ վիճակում գտնվող երկու երիտասարդ մուտք են գործել Աստծո տաճար, վիրավորել մեր ազգային արժանիքներն ու հավատը, եղծել խորանին դրված «Ճաշոց գիրքը»: Սա այնպիսի մի արարք է, որը դատապարտելի է բոլոր օրենքներով և կարող է տեղիք տալ ազգամիջյան լարվածության», – ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi