Գլխավոր / Հայաստան / «Վրեժը պետք է դաժան լինի». հայերի կողմից բռնաբարված և սպանված աղջկա ընկերները բողոքի ակցիա կանցկացնեն

«Վրեժը պետք է դաժան լինի». հայերի կողմից բռնաբարված և սպանված աղջկա ընկերները բողոքի ակցիա կանցկացնեն

Կազանում օգոստոսի 19-ին բռնաբարված և սպանված Դարյա Մաքսիմովայի մահվան 9-րդ օրվա կապակցությամբ շաբաթ օրը բողոքի ակցիա տեղի կունենա:

Աղջկա սպանության մեջ կասկածում են երկու հայի, որոնք արդեն ձերբակալվել են: Այս գործով ևս երկու հոգի հետախուզման մեջ է: Այս մասին RNC-ի ուղիղ եթերում հայտնել է 17-ամյա աղջկա մայրը` Մարինա Մաքսիմովան:

«Ինձ այսօր ասացին, որ երկու հայի են ձերբակալել»,- հաղորդել է նա:

Մայրը հայտնել է նաև, որ տեղյակ չէ, թե որտեղ է անցկացվելու բողոքի ակցիան, քանի որ այդ հարցով որդին է զբաղվում: «Ես չգիտեմ, ինտերնետում կնշվի անցկացման վայրը: Ես կռվի, պատերազմի կոչ չեմ անում, ես կոչ եմ անում խաղաղություն հաստատել»,- ասել է նա:

Նշենք, որ սպանված աղջկա ընկերները «Вконтакте» սոցիալական ցանցում նրա հիշատակին նվիրված խումբ են ստեղծել, որտեղ իրենց ցավակցությունն են հայտնում ընտանիքի անդամներին և միաժամանակ վրեժխնդիր լինելու կոչեր են հնչեցնում: Դարիայի ընկերներից մեկը` Օլեգ Նաումովը, գրում է. «Վրեժը պետք է երկարատև և դաժան լինի, առանց ծախված արդարադատության մասնակցության… պատժել է պետք»: Մեկ այլ օգտատեր գրում է, որ նման արարքի համար անհրաժեշտ է քաղաքի կենտրոնական հրապարակում այրել, որպեսզի բոլորը տեսնեն: Դարիայի ընկերներից մեկն էլ վստահություն է հայտնում, որ ոստիկանությունն իր հովանավորության տակ է վերցրել «խաչիկներին», որպեսզի ազգամիջյան բախում չլինի, բայց խոստանում է հասնել արդարության:

Կազանի ակադեմիայի ուսանողուհի Դարիա Մաքսիմովային ընկերները նրան մահացած են գտել ծովափին: Սպանությունից րոպեներ առաջ Դարիան զանգահարել է ընկերոջը և ասել, որ մի քանի կովկասցիներ անհանգստացնում են իրեն, և խնդրել է գալ իր հետևից: Երիտասարը ընկերների հետ եկել է նշված վայր քսան րոպե անց: Սակայն աղջկան չեն գտել, նրա բջջայինը անհասանելի է եղել: Երկար փնտրտուքներից հետո նրանք թփերի մեջ հայտնաբերել են աղջկա դին, որի վրա սեռական բռնության հետքեր են եղել:

Tekali Taxi