Գլխավոր / Հայաստան / Անկախության 20-ամյակի առիթով Նորքի հեռուստաաշտարակը կլուսազարդվի

Անկախության 20-ամյակի առիթով Նորքի հեռուստաաշտարակը կլուսազարդվի

Սեպտեմբերի 21-ին ընդառաջ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Նորքի 312 մ բարձրություն ունեցող հեռուստաաշտարակը զարդարվելու է լուսային էֆեկտներով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Վերջին օրերին Երևանի քաղաքապետարանը դիմել է հեռուստաընկերություններին, որպեսզի հեռուստաաշտարակի վրա կատարվող աշխատանքների պատճառով նրանք ընդհատեն ծրագրերի հեռարձակումը: Դա տեղի է ունենում առավոտյան ժամերին: Թերթի փոխանցմամբ, մայրաքաղաքում նախատեսվում է նաև կամուրջների և արձանների լուսազարդումներ:

Tekali Taxi