Գլխավոր / Հայաստան / Արտակ Նազարյանի մայրը դժգոհ է դատախազից

Արտակ Նազարյանի մայրը դժգոհ է դատախազից

Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո շենքի կենտրոնական մուտքից դուրս է եկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որին մոտեցել են բանակում սպանված զինծառայողների ծնողները:

Ի տարբերություն նախորդ շաբաթվա, երբ Օհանյանի թիկնապահները թույլ չէին տալիս լրագրողներին մոտենալ և լուսանկարել Պաշտպանության նախարարին, այս անգամ նրանք չխոչընդոտեցին լրագրողների աշխատանքը:

2010 թվականի հուլիսին հայկական բանակում զոհված Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ ինքն անցյալ հինգշաբթի դիմումով դիմել էր նախարարին, որում խնդրել է իր որդու գործով դատական նիստը Բերդ քաղաքից տեղափոխել Երևան, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա մեքենաներ տրամադրել Նազարյանի հարազատներին Բերդ տեղափոխելու հանար:

Հովհաննիսյանը նշել է, որ մեքենաներն իրենց տրամադրել էին, սակայն երկուշաբթի դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատախազը չէր ներկայացել:

Խոսելով նաև դատական նիստին չներկայացած դատախազի մասին` տիկին Հասմիկը դժգոհել է` նշելով, որ դատախազն իրենց կարող էր օր առաջ տեղյակ պահել գրությունուվ, որպեսզի իրենց Բերդ չհասնեին (Երևանից Բերդ մոտ 180 կմ է):

Tekali Taxi