Գլխավոր / Հայաստան / Աբխազիայի նախագահին սպանել են ռուսաստանյան հանցավոր խմբավորումները, կարծում են Թբիլիսիում

Աբխազիայի նախագահին սպանել են ռուսաստանյան հանցավոր խմբավորումները, կարծում են Թբիլիսիում

Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բաղապշը սպանվել է ռուսաստանյան հանցավոր խմբավորումների կողմից, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Ես ողջ պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել, որ մահվան պատճառ է դարձել այն, որ Աբխազիայի հանգուցյալ առաջնորդը թույլ չի տվել նրանց օրինականացնել Աբխազիայում գտնվող հողերը: Աբխազիայի յուրաքանչյուր հաջորդ առաջնորդ Բաղափշի ճակատագրին կարժանանա, եթե չօրինականացնի հողերի փոխանցումը ռուսաստանցիշահագրգիռ անձանց:

Դավիթայան նաև մեկնաբանել է այսօր Աբխազիայում անցկացվող նախագահական  ընտրությունները: «Դրանք օրինական ընտրություններ չեն, դրանք որևէ միջազգային չափանիշի չեն համապատասխանում, ինչպես նաև Վրաստանի Սահմանադրությանը»,- ասել է փոխխոսնակը: Նրա խոսքով` աբխազական էթնոսի փրկության միակ ճանապարհը Վրաստանի հետ համատեղ կյանքն է, հայտնում է РБК-ն:

Հիշեցնենք, որ այսօր Աբխազիայում երկրի նախագահի արտահերթ ընտրություններ են անցկացվում: Աբխազիայի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար պայքարի մեջ են մտել հանրապետության վարչապետ Սերգեյ Շամբան, փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը և ընդդիմադիր առաջնորդ Ռաուլ Հաջիմբան:

Tekali Taxi