Գլխավոր / Հայաստան / Երևանյան ռեստորանից 26 մարդ թունավորոմով տեղափոխվել է հիվանդանոցներ

Երևանյան ռեստորանից 26 մարդ թունավորոմով տեղափոխվել է հիվանդանոցներ

«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսին մասնակցած 26 մարդ հոսպիտալացվել են Երևան քաղաքի տարբեր բուժհիմնարկներ` «սննդային սուր թունավորում, սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ:

Ինչպես հաղորդում են Առողջապահության նախարարությունից, ահազանգը ստանալուն պես, մասնագետների կողմից կազմակերպվել և իրականացրվել է օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական պատճառը մանրէային աղտոտման ենթարկված սնունդն է` հավի մսից պատրաստված աղցանը, քանի որ տուժածների մոտ արձանագրված վարակի գաղտնի շրջանի գրեթե նույն տեւողությունն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը, բնորոշ են սննդային թունավորումներին:

Հիվանդների շրջանում արձանագրվել է փսխում, սրտխառնոց, թուլություն: Որոշ հիվանդների մոտ գրանցվել է նաև ջերմություն և լուծ:

Այս պահի դրությամբ բոլոր հիվանդները առողջացմամբ դուրս են գրվել:

Կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են` զուգորդելով լաբորատոր հետազոտություններով, իսկ վերջնական արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Tekali Taxi