Գլխավոր / Հայաստան / 80-ամյա տղամարդը 40 տարի բռնաբարել է սեփական դստրերին

80-ամյա տղամարդը 40 տարի բռնաբարել է սեփական դստրերին

Ավստրիացի ոստիկանները ձերբակալել են 80-ամյա տղամարդու, ով մեղադրվում  է իր դստրերին 40 տարի փակի տակ պահելու և այդ ողջ ընթացքում իր գյուղի տանը նրանց բռնաբարելու մեջ, հայտնում է BBC-ն:

Համաձայն հետաքննության տվյալների` տղամարդը սկսել է սեռական ոտնձգություններ իրականացնել աղջիկների նկատմամբ, երբ նրանցից մեկն ընդամենը 12 տարեկան էր, իսկ մյուսը` 4: Նրանք բնակվում էին Ավստրիայի հյուսիսում գտնվող Բրաունաու քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Սանկտ-Պետեր-ամ Հերց գյուղում:

Քրեական գործը  հարուցվել է մայիսին, այն բանից հետո, երբ աղջիկներից մեկին հաջողվել է փախչել: Նրանցից մեկը գետնով է տապալել հորը, երբ նա կրկին  փորձում էր բռնաբարել իրեն:

Կանայք այժմ 45 և 53 տարեկան են, և, ինչպես հայտնում են իրավապահ մարմինները, երկուսն էլ ուղեղի թերզարգացում ունեն:

Tekali Taxi