Գլխավոր / Հայաստան / «Ուլիսը» հաղթում է «Միկային» և պոկվում «Գանձասարից»

«Ուլիսը» հաղթում է «Միկային» և պոկվում «Գանձասարից»

Օգոստոսի 27-ին և 28-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի հանդիպումներից հետո Երևանի «Ուլիսը» երկու միավորով առաջ անցավ Կապանի «Գանձասարին» և միանձնյա գլխավորեց մրցաշարայի աղյուսակը:

«Ուլիսցիները» մրցակցի հարկի տակ հաղթեցին «Միկային»: Հանդիպումը բավական միապաղաղ և անհետաքրքիր ընթացք ունեցավ, սակայն, երբ «Միկայի» կազմում կարմիր քարտ ստացավ Ալեքսը, «Ուլիսը» փոքր-ինչ ակտիվացավ և երկու վտանգավոր գրոհ անցկացրեց: Երկրորդ դեպքում առաջատարը կարողացավ գեղեցիկ գնդակ խփել. Արտյոմ Ադամյանը մոտ 30 մետրից գնդակը «կախեց» Գևորգ Կասպարովի վրայով, ով դուրս էր եկել դարպասից:

«Գանձասարը» Դիլիջանում չհաղթեց «Իմպուլսին», թեև առջևում էր հաշվի մեջ: Ավելին` դիլիջանցիները հանդիպման վերջում կարող էին կորզել հաղթանակը, բայց նրանք չկարողացան իրացնել գոլային պահը:

Օգոստոսի 27

«Բանանց»-«Շիրակ» 3:1 (3:1)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար` Գևորգ Եղոյան

Գոլերը` Հովհաննես Համբարձումյան, 12, Միգել Վեբերտ դա Սիլվա, 24, 11մ , Բրունո Կորեա, 45 («Բանանց»), Դավիթ Հակոբյան, 20 («Շիրակ»)

«Արարատ»-«Փյունիկ» 0:1 (0:0)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար` Անդրանիկ Արսենյան

Գոլը` Արթուր Յուսպաշյան, 82

Օգոստոսի 28

«Միկա»-«Ուլիս» 0:1 (0:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար` Արման Ամիրխանյան

Գոլը` Արտյոմ Ադամյան, 78

«Իմպուլս»-«Գանձասար» 1:1 (0:1)

Իջևան, «Արնար» մարզադաշտ

Մրցավար` Սուրեն Բալիյան

Գոլերը` Նարեկ Դավթյան, 61 («Իմպուլս»), Յամադու Կեյտա, 24 («Գանձասար»)

Մրցաշարային աղյուսակ.

Ուլիս 20 խաղ, 40 միավոր

Գանձասար 20, 38

Փյունիկ 20, 36

Իմպուլս 20, 29

Միկա 20, 27

Բանանց 20, 25

Շիրակ 20, 13

Արարատ 20, 10

Tekali Taxi