Գլխավոր / Հայաստան / Որոնք են ամենասեքսուալ մասնագիտությունները. հարցում

Որոնք են ամենասեքսուալ մասնագիտությունները. հարցում

Շվեդիայում բնակվող տղամարդկանց և կանանց շրջանում բժշկի մասնագիտությունն ամենասեքսուալն է համարվում, պնդում են համապատասխան հարցում անցկացրած E-kontakt.se կայքի փորձագետները:

Տղամարդկանց մոտ երկրորդ տեղում են բուժքույրերը, իսկ կանայք նախընտրում են խոհարարներին: Ուսուցիչները երկու սեռերի դեպքում էլ երրորդ հորիզոնականում են:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ առավել սեքսուալ են համարում այն մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք հոգ են տանում ուրիշների մասին, հայտնում է Euromag-ը:

Շվեդիայի ամենասեքսուալ մասնագիտություններն են`

Տղամարդկանց շրջանում`

1.բժիշկ

2.բուժքույր

3.ուսուցիչ

4.մոդելավորող

5.խոհարար

6.լրագրող

7.գլխավոր տնօրեն

8.ուղեկցորդուհի

9.հոգեբան

Կանանց շրջանում

1.բժիշկ

2.խոհարար

3.ուսուցիչ

4.հրշեջ

5.մոդելավորող

6.ոստիկան

7.լրագրող

8.հոգեբան

9.գլխավոր տնօրեն

Tekali Taxi