Գլխավոր / Հայաստան / Երկու կին զոհվել է Սևան-Երևան ճանապարհին, ևս երկուսը հիվանդանոցում են

Երկու կին զոհվել է Սևան-Երևան ճանապարհին, ևս երկուսը հիվանդանոցում են

Այսօր վաղ առավոտյան Սևան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. Բախվել են «ԳԱԶել» և «ԶԻԼ-130» մակնիշի  ավտոմեքենաները:

Փրկարաների ուժերով «ԳԱԶել» ավտոմեքենայից դուրս են բերվել մոտ 30-35 տարեկան երկու կնոջ դի և  հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին: Մեկ տղամարդ և մեկ կին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխանաբար Սևան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներ:                   Տուժածների ինքնությունը առայժմ պարզել չի հաջողվել, հայտնում է «Արտակարգ ալիքը»:

Tekali Taxi