Գլխավոր / Հայաստան / 10 հազար բանտարկյալներ ազատ են արձակվել Լիբիայում

10 հազար բանտարկյալներ ազատ են արձակվել Լիբիայում

Լիբիացի ապստամբների ռազմական ուժերի ներկայացուցիչ Ահմեդ Բանին հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի բանտերից վերջին օրերին 10 հազար մարդ է ազատ արձակվել, հայտնում է Associated Press-ը:

Նիևնույն ժամանակ, Բանին ընդունել է, որ նախորդ իշխանությունների կողմից ձերբակալված մոտ 50 հազար մարդիկ փաստացիորեն անհետ կորած են համարվում, նրանց մասին տեղեկություններ չկան: Ապստամբները չեն բացառում, որ այդ մարդկանցից շատերն այլևս կենդանի չեն:

Ավելի վաղ BBC News-ի եթերում ցուցադրվել էին կադրեր, որոնք վկայում էին բազմաթիվ մարդկանց հրկիզման մասին: Ենթադրվում է, որ Քադաֆիին հավատարիմ նահանջող զորքերին գնդակահարել և այրել են:

Դիակներ են գտնվել նաև Տրիպոլիի այլ ռազմական և իշխանական օբյեկտներում: Զանգվածային սպանությունների համար դեռ ոչ մեկի դեմ մեղադրանք չի ներկայացվել, սակայն ապստամբները համոզված են, որ ձերբակալվածների հետ «հարցերը լուծում էին» Քադաֆիի կամ նրա որդիներից որևէ մեկի հրամանով:

Լիբիայում պատերազմը դեռ չի ավարտվել. ընդդիմադիրների ստորաբաժանումները պատրաստվում են ներխուժել Սիրտ քաղաք` իշխանամետ ուժերի վերջին խոշոր հանգրվանը:

Tekali Taxi