Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանցի բուժքույրը կտրել է 8-ամյա հայ տղայի երակը

Ադրբեջանցի բուժքույրը կտրել է 8-ամյա հայ տղայի երակը

Սոչիում ադրբեջանցի բուժքույրը փորձել է սպանել 8-ամյա հայ երեխային: Ինչպես հայտնում է «Երկրամաս» թերթը, միջադեպի մանրամասները ներկայացված են http://armish1.livejournal.com/ բլոգում:

«Ղարաբաղից ժամանած իմ ծանոթները հանգստանում էին Սոչիում: Ասում են, որ այս տարի հիվանդանոցները լիքն են եղել հանգստացողներով, որոնք այնտեղ են հայտնվել աղեստամոքսային համակարգի սուր խանգարումներով և բարձր ջերմությամբ: Նրանց 8-ամյա որդուն նույնպես հիվանդանոց էին տեղափոխել ծանր վիճակում: Այնքան ծանր, որ ծնողները ցանկանում էին նրան Մոսկվա տանել, բժիշկները չէին թույլատրել, ասել էին, որ չեն հասցնի: Պառկացրել էին Սոչիի հիվանդանոցում: Բուժքույրը, որը մշտապես երեխայի մոր կողքին էր, անընդհատ համոզում էր մորը գնալ քնել, հանգստանալ:

Մի քանի օր անց, երբ երեխային հաջողվել էր ուշքի բերել, մայրը համաձայնել էր պառկել երեխայի կողքին հանգստանալու, քանի որ այդ ողջ ընթացքում չէր քնել: Երբ բացել էր աչքերը, տղային արյան մեջ ու անգիտակից վիճակում էր գտել: Նա սկսել է բղավել, հիվանդասենյակում ոչ ոք չէր եղել, բժիշկները հասցրել էին ժամանակին մոր արյունը ներարկել և փրկել նրան: Հայրը ինչ-որ տարօրինակ բան էր կասկածել; Գտել էր նրան, ստիպել անձնագիրը ցույց տալ: Պարզվել էր, որ բուժքույրն ադրբեջանցի է: Իմանալով, որ հիվանդները Ղարաբաղից են, որոշել է վնաս տալ: Երբ հոգնած մայրը պառկել է հանգստանալու, նա կտրել է տղայի ոտքի երակը: Իմ ծանոթներն արդեն Ղարաբաղում են, տղայի առողջությունը վերականգնվում է, հետաքննություն է ընթանում»,- իր բլոգում գրում է Armish1-ը:

Tekali Taxi