Գլխավոր / Հայաստան / «ՏաԹևեր»-ի տնօրենը բացատրել է` ինչու ճոպանուղին չի աշխատել շաբաթ և կիրակի օրերին

«ՏաԹևեր»-ի տնօրենը բացատրել է` ինչու ճոպանուղին չի աշխատել շաբաթ և կիրակի օրերին

Ճոպանուղին վերջին շաբաթ և կիրակի օրերին չի իրականացրել բոլոր ծրագրված չվերթները: Այն աշխատել է որոշակի դադարներով` պայմանավորված եղանակային պայմաններով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:
«Վերջին շաբաթ կիրակի օրերի ընթացքում` պայմանավորված եղանակային փոփոխություններով, Տաթևի ճոպանուղին աշխատել է ոչ ամբողջական աշխատանքային գրաֆիկով, և ներկայումս ճոպանուղին վերականգնման և ամառային ռեժիմից աշնանային ռեժիմի անցման գործընթացի մեջ է, որի մասին լրացուցիչ կհայտարարվի: Սյունիքի մարզում եղանակային պայմանները փոխվել են, և մենք անհրաժեշտաբար անցում ենք կատարում աշնանային ռեժիմի:

Տեխնիկան համապատասխանեցվում է եղանակային պայմաններին, օդի հարաբերական ճնշմանը, և այլ անհրաժեշտ գործողություններ ենք կատարում: Եղանակային պայմաններով պայմանավորված կանգառների և կարճաշամկետ չաշխատելու պարագայում, բնականաբար, հնարավոր չի լինում միանգամից զգուշացնել: Եվ անգամ վագոն նստած ուղևորներին մենք ասում ենք` «գիտեք հիմա եղանակը լավ է, բայց մի քանի րոպեից հնարավոր է` փոփոխվի»,- մեկնաբանել է Ղազարյանը` անդրադառնալով զբոսաշրջիկների բողոքներին առ այն, որ իրենց նախապես չեն զգուշացնում ճոպանուղու չաշխատելու մասին:

Ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ վերջին շաբաթ և կիրակի օրերին Տաթևի ճոպանուղին չի գործարկվել, ինչը առացացրել է Երևանից ժամանած զբոսաշրջիկների դժգոհությունը, ովքեր, հասնելով Տաթև, ստիպված են եղել անմիջապես վերադառնալ Երևան:
Tekali Taxi