Գլխավոր / Հայաստան / Սեպտեմբերի 1-ին անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցների քանակը Երևանոմ կավելանա

Սեպտեմբերի 1-ին անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցների քանակը Երևանոմ կավելանա

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, մայրաքաղաքում ուղևորափոխադրում իրականացնող բոլոր ընկերությունները ստուգել են շարժակազմերի տեխնիկական վիճակը, ու հասարակական տրանսպորտը պատրաստ է սեպտեմբերի 1-ին անխափան ուղևորափոխադրումներ իրականացնելու։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ անգամ ևս հստակեցնել երթուղիների ծանրաբեռնվածությունն ու, անհրաժեշտության դեպքում, ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը։ Միաժամանակ հանձնարարվել է կուտակումները բացառելու նպատակով հերթապահություն սահմանել երթուղիների վերջնականգառներում և ավտոկայաններում։

Այս համատեքստում նաև զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ից ամբողջությամբ երթևեկելի կլինի նաև Աթենքի փողոցը։

Անդրադառնալով մայրաքաղաքի վերգետնյա անցումների կառուցման խնդրին՝  Երևանի քաղաքապետը բոլոր պատասխանատու օղակներին խստորեն հանձնարարել է 2012 թվականի համար նախատեսվող աշխատանքները ծրագրել  տրամաբանական ժամանակացույցով. այնպես, որ վաղ գարնանից արդեն հնարավոր լինի սկսել և մինչև սեպտեմբեր ավարտել տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Tekali Taxi