Գլխավոր / Հայաստան / «Այծ են գողացել, այծ»… 6 միլիոնի վնաս պետությանը

«Այծ են գողացել, այծ»… 6 միլիոնի վնաս պետությանը

Օգոստոսի 30-ին որսագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկվել Կապան քաղաքի 3 բնակիչներ:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, նրանցից մեկի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 2 կտոր` համապատասխանաբար 11 կգ և 15 կգ կշռով, բեզոարյան այծի միս:

Ըստ նրանցից մեկի բանավոր հայտարարության` այծերը օգոստոսի 29-ին Կապան քաղաքից 9 կմ հեռավորության վրա գտնվող «Գիրաթաղ» կոչվող տարածքից որսացել է ինքը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն ակոսավոր հրացանով, որն էլ թաքցրել է որսատեղում:

Ոստիկանության փոխանցմամբ, պետությանը պատճառվել է մոտ 6.000.000 դրամի նյութական վնաս:

Tekali Taxi