Գլխավոր / Հայաստան / Բաքուն Երևանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման նավթային բանաձև. «ՆԳ»

Բաքուն Երևանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման նավթային բանաձև. «ՆԳ»

Երկուշաբթի Բաթումում ավարտվել է Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված երկօրյա կոնֆերանսը: Radisson հյուրանոցում ռազմավարական գործընկերներ հանդիսացող Վրաստանի և Ադրբեջանի  պատվիրակությունների ներկայացուցիչները զեկույցներ էին կարդում, հաճոյախոսություններ էին հնչեցնում միմյանց հասցեին և երբեմն թեթև նախատում Հայաստանին: Այս մասին «Независимая газета»-ում գրում է լրագրող Յուրի Ռոքսը:

«Եվ դա հասկանալի է: Տարածքային աղետ ապրելով` Բաքուն և Թբիլիսին այդ հարցում համերաշխ են, մինչդեռ Երևանն այլ դիրքորոշում ունի»,- գրում է Ռոքսը:

Ըստ նրա` ադրբեջանցի հյուրերը փաստում էին, որ պետականության անկախության ձեռքբերման 20-րդ տարում հանրապետությունը մեծ հաջողությունների է հասել տարածաշրջանում, որոնք կարող են օգտագործվել ինչպես վրացական, այնպես էլ հայկական պետականության համար, միայն անհրաժեշտ է, որպեսզի նրանք պաշտպանեն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Կոնֆերանսը հյուրընկալած վրացական կողմը համաձայնում էր հյուրերի բոլոր հնչեցրած կարծիքների հետ` իաժամանկ ակնարկելով, որ առանց Թբիլիսիի հետ սերտ համագործակցության Բաքվին դժվար կլիներ էներգետիկակայի շուկայում հասնել խոշոր խաղորդի ներկայիս հեղինակավոր դիրքին, քանի որ Հայաստանի հետ հակամարտության պայմաններում բոլոր արտահանման ուղիները անցնում են Վրաստանի տարածքով:

«Գիտակցելով այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման դեպքում այդ «այլընտրանքային տարբերակի բացակայությունը» կարող է ավարտվել` դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով, վրացական պատվիրակությունը, այդուհանդերձ, հռչակագրի մեջ հստակ արձանագրել է իր դիրքորոշումը տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես բոլոր երկրների, այնպես էլ, մասնավորապես, Ադրբեջանի դեպքում»,- գրում է Ռոքսը:

«Ադրբեջանի դիրքորոշումը նույնն է: Ինչպես անկեղծորեն հայտարարել է Ալի Հասանովը, Հայաստանը կարող է ածխաջրածին ստանալ ցանկացած քանակությամբ  և գրեթե ցանկացած պայմաններով, եթե համաձայնի ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրա կարծիքով` Հարավկովկասյան տարածաշրջանը առանձնանում է նաև նրանով, որ նրանում գտնվող ոչ մի երկիր չի կարող «երջանիկ լինեն հարևան երկրի դժբախտության հաշվին»:

Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից հայտարարված Երևանի հետ հարաբերությունների կարգավորման բանաձևը ամենևին էլ նոր չէ, իսկ հաշվի առնելով ներկայիս իրականությունը` անգամ ինչ-որ տեղ մանկամիտ, ելնելով այն հանգամանքից, որ գտնվելով խստագույն շրջափակման մեջ, խավարի մեջ ընկղմված Հայաստանը դեռ 90-ականներին հրաժարվեց ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներից ի օգուտ անկախության հասած Ղարաբաղի շահերի: Եվ անլուրջ կլիներ ենթադրել, որ այն հանկարծ կկառչի այդ առաջարկից հիմա, երբ ազգին գոյատևման սահմանին հասցրած սոցիալ-տնտեսական խնդիրները անցյալում են մնացել»,- եզրակացնում է լրագրողը:

Tekali Taxi