Գլխավոր / Հայաստան / Բեյոնսեի հղիությունը ռեկորդ է սահմանել Twitter-ում

Բեյոնսեի հղիությունը ռեկորդ է սահմանել Twitter-ում

Երգչուհի Բեյոնսեի հղիության մասին լուրը մեկ վայրկյանում եկող հաղորդագրությունների քանակով բացարձակ ռեկորդ է սահմանել Twitter միկրոբլոգում, հայտնում է AFP-ն` հղում կատարելով միկրոբլոգի ղեկավարության մամլո հաղորդագրությանը:

Twitter-ում մեկ վայրկյանում 8868 հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ օգոստոսի 28-ին MTV Video Music Awards-ին մասնակցող երգչուհու մոտ հղիության ակնհայտ նշաններ կան:

Երգչուհու հղիությունը դարձավ մրցանակաբաշխության հիմնական իրադարձություններից մեկը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Բեյոնսեն և նրա ամուսին, ռեփեր Jay-Z-ն իրենց առաջնեկին են սպասում, սակայն նրանք դեռ չէին հաստատել այդ լուրերը:

Tekali Taxi