Գլխավոր / Հայաստան / Երևանոմ կպայքարեն հեպատիտի դեմ

Երևանոմ կպայքարեն հեպատիտի դեմ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեպտեմբերի 2-ին ժամը 16:00 Երևանի Բժշկական համալսարանի շրջակայքից մինչև Երիտասարդական մետրո ձգվող տարածքում կիրականացնի հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող ակցիա` նվիրված Հեպատոլոգիայի Միջազգային օրվան: Բժշկական համալսարանի շրջակայքում կտեղադրվի տաղավար, որի վրա դրված կլինեն հեպատիտներ B,C-ն լուսաբանող տպագրանյութերը, իսկ վերևում կփակցվի հեպատիտների դեմ պայքարի կարգախոսը կրող պաստառ: ՀԿԽԸ 20 կամավորները, որոնք նախապես կրթվել են հեպատիտներ B, C թեմայով, հանրությանը կբաժանեն հեպատիտներ B, C-ն լուսաբանող տպագրանյութերը և կտեղեկացնեն հեպատիտի խնդրի վերաբեյալ: Այս մասին ասված է ՀԿԽԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` հեպատիտից տարեկան մոտ մեկ միլլիոն մարդ է մահանում: Մասնագիտական գնահատականների համաձայն` այսօր հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող շուրջ տասը վիրուսներ կան, որոնցից առավել վտանգ ներկայացնող ախտանիշը հեպատիտ B և C վիրուսներն են, որոնցով հիվանդացության մակարդակը բարձրացման միտում է արձանագրում, հատկապես վերջին տարիներին։ Հիվանդության այս սուր դեպքերի 80-85 տոկոսը վերածվում է քրոնիկականի և նրանց միայն 15-20 տոկոսն է ինքնաբերաբար բուժվում։ Այս մասին ասված է Հայկական Կարմիր խաչի ընկերության հաղորդագրության մեջ:

Tekali Taxi