Գլխավոր / Հայաստան / Հայտնի են Սևանի ճանապարհին խոշոր վթարի հետևանքով զոհվածների և տուժածների անունները

Հայտնի են Սևանի ճանապարհին խոշոր վթարի հետևանքով զոհվածների և տուժածների անունները

Հայտնի են դարձել երեկ Սևան-Երևան ճանապարհին վթարի հետևանքով զոհվածների և տուժածների անունները: «ԳԱԶել» և «ԶԻԼ-130» մակնիշների մեքենաների բախման հետևանքով զոհվել են Երևանի բնակիչ, 20-ամյա Հասմիկ Մկրտչյանը  և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 37-ամյա Անահիտ Դավիդյանը: Սևան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 33-ամյա Գոռ Սարգսյանը  և Երևանի բնակիչ, 51-ամյա Հռիփսիմե Սարգսյանը:

Գ.Սարգսյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ռ.Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից և հարազատների ուղեկցությամբ տեղափոխվել Երևան քաղաք: Հրազդան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից` Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Հովհաննես Հակոբյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, Երևան քաղաքի բնակիչներ`53-ամյա Էմմա Ավագյանը և 12-ամյա Սեդա Ավագյանը հոսպիտալացված են, առողջական վիճակները միջին ծանրության է, իսկ երեք քաղաքացի, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, հայտնում է «Արտակարգ ալիքը»:

Tekali Taxi