Գլխավոր / Հայաստան / Քադաֆիի աղջիկն այսօր ծննդաբերել է

Քադաֆիի աղջիկն այսօր ծննդաբերել է

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստր Աիշան, որին ԶԼՄ-ներում անվանում են Հյուսիսային Աֆրիկայի Կլաուդիա Շիֆեր, այսօր Ալժիրում աղջնակ է լույս աշխարհ բերել, հայտնում է AFP գործակալությունը` հղում կատարելով երկրի կառավարությունում իր աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աիշան հղիության 9-րդ ամսում է:

«Աիշան աղջիկ է ունեցել այսօր առավոտյան: Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում»,- անանուն աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Նախօրեին Ալժիրի ԱԳ նախարարությունը հաստատել էր, որ Քադաֆիի կինը` Սաֆիան, նրա դուստր Աիշան, որդիներ Մուհամեդն ու Հանիբալը իրենց երեխաների հետ գտնվում են Ալժիրի տարածքում:

Նշենք, որ Ալժիրը մինչ այժմ չի ճանաչել Լիբիայի Ազգային անցումային խորհրդի լեգիտիմությունը:

Tekali Taxi