Գլխավոր / Հայաստան / «Ջերմուկ գրուպի» Արսենյանն արգելում է «Կոկա կոլա» վաճառել

«Ջերմուկ գրուպի» Արսենյանն արգելում է «Կոկա կոլա» վաճառել

«Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ով ղեկավարում է Հայաաստանում «Պեպսիի» արտադրությամբ զբաղվող գործարանը, արգելել է Ջերմուկ քաղաքում «Կոկա-կոլա» վաճառել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի զրուցակիցը, ով իր արտասահմանյան հյուրերին տարել է Ջերմուկ հանգստանալու, պատմել է, որ երբ իրենք ցանկացել են «Կոկա-կոլա» խմել, ամբողջ հանգստավայրում չեն կարողացել այդ խմիչքից գոնե մեկ շիշ գտնել: Ըստ «Հրապարակի» զրուցակցի` խանութի վաճառողը խորհուրդ է տվել «կոլա» չփնտրել, քանի որ «ոչ ոք չի համաձայնել արսենյանական դրվածքին դեմ գնալ` այլ ըմպելիք վաճառելով»:

Tekali Taxi