Գլխավոր / Հայաստան / Իտալական ֆուտբոլի աստղերի համար նոր հարկ են հորինել

Իտալական ֆուտբոլի աստղերի համար նոր հարկ են հորինել

Իտալիայի Հյուսիսային լիգայից Սիլվիո Բերլուսկոնիի կաբինետի ներկայացուցիչներն առաջարկել են լրացուցիչ հարկեր սահմանել սպորտի, մասնավորապես, ֆուտբոլային աստղերի նկատմամբ: Առաջարկն արվել է տնտեսական ճգնաժամից դուրս գալուն ուղղված պետական ծրագրի շրջանակներում:

Համաձայն նոր նախաձեռնության` կառավարությունը մտադիր է կրկնակի ավելացնել մարզիկների նկատմամբ սահմանված, այսպես կոչված, «համերաշխության հարկը»: Ըստ նոր վարկածի` 90 հազար և 150 հազար եվրո տարեկան եկամուտի դեպքում հարկերը պետք է կազմեն 10% և 20% համապատասխանաբար, հայտնում է Associated Press-ը:

Հայտնի է, որ իտալական լիգայի ֆուտբոլիստների արհմիությունը հայտարարել է գործադուլ անցկացնելու մտադրության մասին, քանի որ նման միջոցները խախտում են ֆուտբոլիստների իրավունքները:

Tekali Taxi