Գլխավոր / Հայաստան / Մարգար Օհանյանի դեմ քրեական գործում շրջանառվում է նրա եղբոր անունը

Մարգար Օհանյանի դեմ քրեական գործում շրջանառվում է նրա եղբոր անունը

Պաշտոնական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության կասկածանքով երեկ ձերբակալված ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի դեմ ցուցմունք են տվել ոստիկանության 7 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գնդապետներ ու փոխգնդապետներ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»` հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրներին:

Թերթը գրում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, քրեական գործում շրջանառվում է նաև Մարգար Օհանյանի եղբոր՝ Մուշեղ Օհանյանի անունը, որը Նոր Նորքի ոստիկանության պետն է։ Լուրեր կան, որ երեկ նա ցանկացել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն նրան թույլ չեն տվել անել դա:

«Առավոտ» օրաթերթը գրում է, որ Մուշեղ Օհանյանը երեկ ներկայացրել է իր հրաժարականի դիմումը ՀՀ ոստիկանություն:

Tekali Taxi