հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դավիթաշենի կամուրջը վաղվանից ամբողջությամբ երթևեկելի կլինի

Դավիթաշենի կամուրջը վաղվանից ամբողջությամբ երթևեկելի կլինի

Սեպտեմբերի 1–ից ամբողջությամբ երթևեկելի կլինեն Դավթաշենի կամուրջն ու Աթենքի խճուղին, ինչի արդյունքում կբեռնաթափվի մայրաքաղաքում տրանսպորտի երթևեկությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Մամուլի հաղորդագրության համաձայն, կատարված հիմնանորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ փոխվել է Դավթաշենի կամրջի ասֆալտբետոնյա ծածկույթը և ջրահեռացման համակարգը:

Աթենքի խճուղու երթևեկելի հատվածը լայանացվել է` հասնելով 14 մետրի խճուղու երկու կողմից կառուցվել են մայթեր, անցկացվել է լուսավորության նոր ցանց:

Նշենք, որ Աթենքի խճուղին անցնում է Հրազդան ստադիոնի հարևանությամբ: