Գլխավոր / Հայաստան / Մարգար Օհանյանի եղբորն առայժմ աշխատանքից չեն ազատել

Մարգար Օհանյանի եղբորն առայժմ աշխատանքից չեն ազատել

Երեկ ձերբակալված ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի եղբայրը` Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետ Մուշեղ Օհանյանը, այս պահի դրությամբ հրաժարականի դիմում չի ներկայացրել:

Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը:

«Այս պահին մենք նման տեղեկատվություն չունենք», – հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Մալխասյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնություններ չէր հաղորդել Մարգար Օհանյանի ձերբակալության գործի հետ կապված` նշելով միայն, որ վարույթը գտնվում է ՀՀ Հատուկ Քննաչական ծառայությունում:

Մարգար Օհանյանը ձերբակալվել է «պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով»:

Tekali Taxi