Գլխավոր / Հայաստան / Գործազուրկ տղամարդն իր այգում 150 հազար դոլար է գտել

Գործազուրկ տղամարդն իր այգում 150 հազար դոլար է գտել

Չիկագոյի մերձակա Ջոնսբուրգ քաղաքում բնակվող գործազուրկ ատաղձագործ Ուեյն Սաբաջը պատրաստվում էր կանաչի քաղել իր այգուց, երբ հողի մեջ հայտնաբերել է թղթե պարկեր, որոնց մեջ 150 հազար դոլարի 20 դոլարանոց թղթադրամներ են եղել, հայտնում է utro.ru-ն :

Նման «բերք» տեսնելով` Սաբաջը զանգահարել է ոստիկանություն: Այժմ իրավապահները ստուգում են մատնահետքերի առկայությունը փաթեթների վրա: Ինքը` Սաբաջը, մտավախություն ունի, որ գումարը իր բակ են նետել բանկի կողոպուտից հետո: Ենթադրելով, որ գումարներով փաթեթները կարող են պատկանել որևէ մեկին, գտածոյի տեղում ոստիկանները հեռախոսահամար են թողել` «խնդրում ենք զանգահարել» գրությամբ:

Եթե փողերի տերը չհայտնաբերվի, ոստիկանությունը պետք է որոշի` արդյոք Սաբաջն իրավունք ունի սեփականացնել 150 հազար դոլարը, թե ոչ:

Tekali Taxi