Գլխավոր / Հայաստան / Սարկոզիին մեղադրում են L’Oreal-ի ժառանգից գումարներ վերցնելու մեջ

Սարկոզիին մեղադրում են L’Oreal-ի ժառանգից գումարներ վերցնելու մեջ

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախաշեմին տեղական ԶԼՄ-ներում ավելանում են առաջիկա նախընտրական քարոզարշավի մասնակիցներին վարկաբեկող նյութերը: Հինգշաբթի Le Monde-ում հայտնվել են դատավոր Իզաբել Պրեվոս-Դեպրեի գրքից վերցված հատվածներ, որտեղ խոսվում է ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիի մեքենայությունների մասին:

Խոսքը գնում է Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման մասին: Ապագա նախագահը, իբր, մեծ չափի կանխիկ գումարներ է ստացել L’Oreal ընկերության ժառանգ Լիլիան Բետանկուրից: Ըստ օրենքի, քաղաքական կարիքների համար ծախսվող գումարները չպետք է գերազանցեն 150 հազար եվրոն:

Այս պատմությունը սկսվել է 2007 թվականին, սակայն փաստեր գտնել չի հաջողվել:

Ըստ Պրեվոս-Դեպրենի` հետաքննության անհաջողությունը պայմանավորված է նրանով, որ ֆրանսիական ոստիկանությունը և հատուկ ծառայությունները այս ողջ ընթացքում փորձել են կոծկել գործը: Լրագրողներին հարցաքննության էին կանչում, բնակարաններից կորում էին կարևոր փաստեր, վկաները հրաժարվում էին ցուցմունք տալ:

Սարկոզիի ներկայացուցիչ Ժան Ֆրանսուա Կոպեն գրքում նկարագրված փաստերը անհիմն և մտացածին է որակել:

Tekali Taxi