Գլխավոր / Հայաստան / Մել Գիբսոնը նախկին ընկերուհուն 750 հազար դոլար կվճարի

Մել Գիբսոնը նախկին ընկերուհուն 750 հազար դոլար կվճարի

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն իր նախկին ընկերուհի Օկսանա Գրիգորևային 750 հազար դոլար կվճարի և կշարունակի նյութական աջակցություն ցուցաբերել իր մանկահասակ դստերը, հայտնում է Associated Press-ը:

Գիբսոնը նաև կհոգա ավելի վաղ կնոջ և դստեր համար գնած տան ծախսերը: Առանձնատունը կվաճառվի աղջկա 18 տարեկանը լրանալուն պես:

Մանկահասակ Լյուսիի խնամքը դրվել է երկու ծնողների վրա:

Դատավորը Գիբսոնին և Գրիգորևային արգելել է որևէ հայտարարություն անել իրենց անձնական հարաբերությունների մասին:

Մել Գիբսոնը և Օկսանա Գրիգորևան բաժանվել են 2010-ի գարնանը: Նույն տարվա ամռանը Օկսանան դիմել էր դատարան` դերասանին մեղադրելով ընտանեկան բռնության մեջ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Գիբսոնն իսկապես հարվածել է Օկսանայի դեմքին` կոտրելով նրա ատամը:

Tekali Taxi