Գլխավոր / Հայաստան / Երեխաների վրա կրակած «տարվա ուսուցիչ» պատգամավորը ազատազրկման է դատապարտվել

Երեխաների վրա կրակած «տարվա ուսուցիչ» պատգամավորը ազատազրկման է դատապարտվել

Խակասիայում նախկին պատգամավոր Ալեքսանդր Կատարևին երեք տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել երեխաների վրա կրակելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միջադեպը տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 23-ին: Հետաքննության տվյալների համաձայան, 36-ամյա պատգամավորը զայրացել է իր վրա ձնագնդիկներ նետած երեխաների վրա և սկսել տրավմատիկ զենքից կրակել նրանց ուղղությամբ: Մի գնդակ մտել է երեխաներից մեկի սրունքի մեջ: Կատարևը չի օգնել երեխային և լքել է դեպքի վայրը:

Միջադեպի հաջորդ օրը նա եկել է ոստիկանություն և խոստովանել մեղքը: Ավելի ուշ նա իր սեփական նախաձեռնությամբ հրաժարվել է պատգամավորական մանդատից և ազատվել աշխատանքից:

Կատարևը վարժարանում ինֆորմատիկա էր դասավանդում, իսկ 2005 թվականին ճանաչվել էր «տարվա ուսուցիչ»:

Tekali Taxi