Գլխավոր / Հայաստան / Լոռու մարզում «Գազելն» ընկել է գետը

Լոռու մարզում «Գազելն» ընկել է գետը

Սեպտեմբերի 1-ին` ժամը 07.20-ի սահմնաներում, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրում «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և սահել Դեբեդ գետը:

Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական ջոկատը պարզել է, որ պատահարի հետևանքոցվ զոհեր և տուժածներ չկան:

Վարորդ Տիգրան Բաղդասարյանի «ԳԱԶել»-ը գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել ավտոկռունկ կանչել:

Tekali Taxi