Գլխավոր / Հայաստան / Զոհված զինծառայողի գործով նոր ձերբակալություններ են եղել

Զոհված զինծառայողի գործով նոր ձերբակալություններ են եղել

Օգոստոսի 26-ին զոհված ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Աբրահամյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված մեկ սպայից և մեկ զինվորից բացի, որի մասին պաշտոնապես հայտարարվել էր, այլ ձերբակալություններ են եղել, գրում է «168 ժամ» պարբերականը:

Թերթի տեղեկություններով` ձերբակալվել է նաև 25-ամյա բուժակ Նվեր Միրզաբեկյանը` նախնական սխալ բժշկական եզրակացություն տալու համար: Նշենք, որ Աղասի Աբրահամյանի հարազատներին ասել էին, թե տղան կորցրել է գիտակցությունը, ընկել է մահճակալից և գլխի ուժգին հարվածի պատճառով մահացել է: Ձերբակալվել են նաև սպաներ Սուրեն Թադևոսյանը և Արսեն Աֆյանը: Թերթի աղբյուրների հավաստմամբ` սպասվում մինչև երեկ երեկոյան սպասվում էր ևս 7 մարդու ձերբակալություն:

Tekali Taxi