Գլխավոր / Հայաստան / Թբիլիսիում վրդովված են Հայաստանում Վրաստանի դեսպանի հայտարարությունից

Թբիլիսիում վրդովված են Հայաստանում Վրաստանի դեսպանի հայտարարությունից

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի այն հայտարարությունը, թե Հայաստանում գյուղատնտեսությունն ավելի զարգացած է, քան Վրաստանում, կարող է իրարանցում առաջացնել իշխող շրջանակներում, կարծում է «արդյունաբերողների» ներկայացուցիչ Զուրաբ Տկեմալաձեն:

Նրա խոսքով` եթե Հայաստանի գյուղատնտեսությունն իսկապես ավելի լավ վիճակում է, ապա Վրաստանի գյուղնախարարը և կառավարության այլ ներկայացուցիչներ պետք է «ինքնասպան լինեն»:

«Չգիտեմ` ին՞չ հիմքեր ուներ Շարմանաշվիլին նման հայտարարություններ անելու համար, սակայն կարևորն այն է, որ նա հայտնել է իր կարծիքը, և, իհարկե, դրան կհետևի մեծ իրարանցում: Չի բացառվում, որ նա ստիպված կլինի պատասխան տալ իր բառերի համար», – Տկեմալաձեի խոսքերն է փոխանցում «Գրուզիա օնլայնը»:

Tekali Taxi