Գլխավոր / Հայաստան / Լիբիայի վարչապետը անցավ ընդդիմադիրների կողմը

Լիբիայի վարչապետը անցավ ընդդիմադիրների կողմը

Պաշտոնանկ արված Մուամար Քադաֆիի կառավարության ղեկավար Բաղդադի Ալի ալ Մահմուդին անցել է ապստամբների կողմը:

Արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հետ զրույցում ալ Մահմուդին հայտարարել է, որ ինքը հարթեցրել է ապստամբների կառավարության`Ազգային անցումային խորհրդի հետ իր հարաբերությունները: Միաժամանակ նախկին վարչապետը ընդգծել է, որ ինքը գտնվում է Լիբիայի տարածքում, հայտնում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ ալ Մահմուդին փախել է Թունիս:

Քադաֆիի օրոք պաշտոնապես Լիբիայի ղեկավարը համարվող ալ Մահմուդին բազմիցս հանդես է եկել երկրում տիրող իրավիճակի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություններով: Դեռևս մայիսին նա առաջարկել էր երկու կողմերին անմիջապես հրադադար հայտարարել և սկսել նոր սահմանադրության նախագծի ստեղծումը:

Tekali Taxi