Գլխավոր / Հայաստան / Եղվարդի Սուրբ Սարգիս մատուռը երկրորդ անգամ հարձակման է ենթարկվել

Եղվարդի Սուրբ Սարգիս մատուռը երկրորդ անգամ հարձակման է ենթարկվել

Երեկ կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս մատուռի մոտ էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ: Նրանք իրենց զայրույթն էին արտահայտում մատուռում կատարված վանդալիզմի առիթով, գրում է «Առավոտ» օրաթերթը:

Հավաքվածները պատմել են, որ անհայտ անձը կամ անձինք օգոստոսի 31-ին մտել են մատուռ, տակնուվրա արել ամեն ինչ, կոտրել սրբապատկերներն ու մատուռում եղած մակետը: Կոտրված մակետի մոտ հայտնաբերվել է «Նոր կյանք. քրիստոնեական հասունության 10 հիմնավոր քայլեր» վերտառությամբ գիրք:

Եղվարդցիները նշել են, որ նախկինում էլ մեկ անգամ հրկիզել են մատուռը, և եթե այն ժամանակ համապատասխան մարմինները հայտնաբերեին  ու պատժեին մեղավորներին, ապա հերթական սրբապղծությունը տեղի չէր ունենա:

Tekali Taxi