Գլխավոր / Հայաստան / Բրիտանիայում կրկին ծեծով կպատժեն աշակերտներին

Բրիտանիայում կրկին ծեծով կպատժեն աշակերտներին

Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել ուսուցիչների կողմից անկարգ աշակերտների նկատմամբ կիրառված բռնության ցանկացած դեպք գրանցելու կանոնը, և դա կօգնի վերականգնել «մեծահասակների հեղինակությունը» Լոնդոնում տեղի ունեցած անկարգություններից հետո:

Ելույթ ունենալով Դյուրանդ ակադեմիայում` Գուովը ասել է, որ դպրոցական կանոնները սահմանափակում են ուսուցիչների կողմից ֆիզիկական պատժի կիրառումը:

«Թույլ տվեք հնարավորինս պարզ արտահայտվել: Եթե այսօր հայրը դպրոցում լսում է.«Կներեք, մենք իրավունք չունենք ֆիզիկապես պատժել աշակերտներին» ապա այդ դպրոցը ճիշտ չէ, հայտարարել է նախարարը:

Նա նաև նշել է, որ կցանկանար ավելի մեծ թվով տղամարդկանց ընդգրկել ուսումնական գործընթացին, հատկապես տարրական դասարաններում, որպեսզի նրանք կարողանան իրենց ուժը ցուցադրել:

Tekali Taxi