Գլխավոր / Հայաստան / Լուկաշենկոն խոստացել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Լուկաշենկոն խոստացել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է մինչ 2011 թվականի հոկտեմբերն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հայտնում է Reuters գործակալությունը:

Գործակալության տրամադրության տակ է հայտնվել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովի նամակը` ուղղված Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Քեթրին Էշթոնին և եվրոպական բլոկի երկրների արտաքին գործերի նախարարներին: Օգոստոսի վերջին Լուկաշենկոյի հետ հանդիպում ունեցած Մլադենովի խոսքով` Բելառուսի նախագահը խոստացել է մեկուկես ամսվա ընթացքում ազատ արձակել կալանքի տակ գտնվող բոլոր ընդդիմադիր ակտիվիստներին: Նա նաև նախատեսում է երկրի զարգացման հարցերի վերաբերյալ կլոր սեղաններ կազմակերպել ընդդիմադիրների հետ:

Մլադենովի նշել է, որ  Լուկաշենկոյի` Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ  2010 թվականի դեկտեմբերի 19-ին Միսնկում տեղի ունեցած անկարգություններից հետո Բելառուսի առաջնորդի կողմից իրականացված բռնաճնշումներին ի պատասխան Ովրոբլոկը տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել երկրի նկատմամբ:

Reuters-ի դիվանագիտական շրջանների աղբյուրը նշել է, որ Լուկաշենկոն որոշել է օգտվել Բուլղարիայի` որպես միջնորդի ծառայություններից Եվրամիության հետ բանակցությունների հարցում  այն բանից հետո, երբ այդ պատասխանատվությունից հրաժարվել են Իտալիան և Լիտվան:

Tekali Taxi