Գլխավոր / Հայաստան / Քոչարյանը ստիպված է խաբել, քանի որ դուրս է մղել Ղարաբաղը բանակցությունից. Կարապետյան

Քոչարյանը ստիպված է խաբել, քանի որ դուրս է մղել Ղարաբաղը բանակցությունից. Կարապետյան

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, ԱԳՆ մամլո նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին` հայտարարել է, որ «ցավալի է, որ նման փոխակերպում է տեղի ունեցել մի մարդու հետ, ով հանգամանքների բերումով ստիպված է խաբել»:

Հարցազրույցում Քոչարյանն ասել էր. «Ես չեմ ընդունում այն կարծիքը, թե Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին: Դա այդպես չէ: Ղարաբաղը մասնակցում է  բանակցություններին: Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացի մեկ հատվածին` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներին: Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն բանակցում է և գործընթացի մասնակից է»:

Ի պատասխան Քոչարյանի այս հայտարարությանը` Կարապետյանը նշել է, որ «հայտնի է, որ Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին` անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, խոսք լինել չի կարող, քանի որ ԼՂՀ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Մադրիդյան փաստաթուղթը իրենց չի ներկայացնում»:

«Իսկ Մադրիդյան փաստաթուղթը այսօր միակ փաստաթուղթն է, որի շուրջ բանակցում են Հայաստանը և Ադրբեջանը: Էլ Ղրաբաղի ի՞նչ մասնակցության մասին կարելի է խոսել: Քոչարյանը այդպես է ասում, քանի որ ինքն է դուրս մղել Ղարաբաղին բանակցությունից,  այս ապատեղեկատվությունը, որը ինքը փորձում է տարածել Ղարաբաղում, ցավոք, միայն ժպիտ է առաջացնում»,- նշել է  Կարապետյանը:

Tekali Taxi