Գլխավոր / Հայաստան / Աղվան Հովսեփյանից կարող են հետ վերցնել «Ֆոլկսվագեն-ֆաետոնը»

Աղվան Հովսեփյանից կարող են հետ վերցնել «Ֆոլկսվագեն-ֆաետոնը»

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող «Ֆոլկսվագեն-Ֆաետոն» ավտոմեքենան կարող են վերցնել նրանից։ Այդ մեքենան չի պատկանում ոչ միայն Գլխավոր դատախազությանը (չնայած դրա վրա հենց գլխավոր դատախազության պետհամարանիշ է ամրացված), այլև նույնիսկ Աղվան Հովսեփյանին, գրում է «Հայկական ժամանակը»:

Այդ մեքենան «Եվրովագեն» ընկերության սեփականատեր Մանվել Ղարիբյանին պատկանող մի ընկերության սեփականությունն է, և սեփականատերը մտադիր է պահանջել իր ավտոմեքենան կամ էլ դրա գումարը։ Այս տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է Մանվել Ղարիբյանի փաստաբան Բագրատ Վարդանյանը։

Tekali Taxi