Գլխավոր / Հայաստան / Բակերում գտնվող կրպակները չեն ապամոնտաժվելու

Բակերում գտնվող կրպակները չեն ապամոնտաժվելու

Երևանի 11 վարչական համայնքների երկրորդական, երրորդական, փողոցներում կամ բակային տարածքներում գտնվող կրպակներն ու տաղավարները` անկախ դրանց իրավական կարգավիճակից, չեն ապամոնտաժվելու: Այս մասին, ինչպես գրում է «Առավոտ» թերթը, հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Նա վերահաստատել է քաղաքապետի այն հրամանը, համաձայն որի այսուհետ նոր կրպակների համար տարածքներ չեն հատկացվելու, ինչպես նաև չեն երկարացվելու գործող կրպակների ժամկետները:

Tekali Taxi