Գլխավոր / Հայաստան / Հովիկ Աբրահամյանի ճոխ պատվերը զարմացրել է գերմանացիներին

Հովիկ Աբրահամյանի ճոխ պատվերը զարմացրել է գերմանացիներին

Լուրեր են շրջում այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Հաղթանակի» զգոսայգու դիմաց գտնվող և Հայաստանի խորհրդարանի շենքի նմանությամբ կառուցված իր առանձնատան համար 180 հատ ոսկեզօծ վարդակներ և անջատիչներ է պատվիրել Գերմանիայում։

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ` համաձայն այդ լուրերի, պատվերի քանակը խիստ զարմացրել է գերմանացիներին, և նրանք փորձել են ճշտել՝ արդյոք մի 0 ավելի՞ չի նշված պատվերում։

Նման պատվերներ սսովորաբար տալիս են արաբական շեյխերը, գրում է թերթը, որին Հովիկ Աբրահամյանը ԱԺ լրատվական ծառայության միջոցով փոխանցեց, որ լուրերը սուտ են, իր առանձնատանը միայն 60 հատ սպիտակ վարդակ ու անջատիչ կա։

Tekali Taxi