Գլխավոր / Հայաստան / Մարգար Օհանյանին առաջարկել են ցուցմունք տալ Ալիկ Սարգսյանի դե՞մ

Մարգար Օհանյանին առաջարկել են ցուցմունք տալ Ալիկ Սարգսյանի դե՞մ

ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին «առաջարկվել» է տալ Ալիկ Սարգսյանի անունը, այսինքն`ցուցմունք տալ նրա դեմ, և դրա դիմաց խուսափել կալանավորումից, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթի աղբյուրների համաձայն, Մարգար Օհանյանը հրաժարվել է դա անել:

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանին մեղադրում են յուրացման և առանձնապես խոշոր չափերով պետական միջոցները վատնելու մեջ:

Թերթը նշում է, որ Օհանյանի տեղակալ Ստեփան Կարախանյանի դեպքում, ով նույն մեղադրանքով էր ձերբակալվել, գրավ է կիրառվել միայն այն բանի համար, որ նա վերջին պահին ցուցմունքներ է տվել Օհանյանի դեմ`այդպիսով հաստատելով, որ համակարգին տրվող վառելիքը նա յուրացրել է վերադասի իմացությամբ:

Tekali Taxi