Գլխավոր / Հայաստան / 25 սուպերմարկետ. «Սթարը» գնում է «Ֆրեշ» խանութների ցանցը

25 սուպերմարկետ. «Սթարը» գնում է «Ֆրեշ» խանութների ցանցը

Հայաստանում սուպերմարկետների քանակով խոշորագույն «Սթար» ցանցը պայմանավորվածություն է ձեռք բերել գնել «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը:

Գործարքի գինը կողմերն առայժմ չեն հրապարակում:

Epress.am-ի հետ զրույցում «Սթար» ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը նշեց, որ գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի համաձայնությունը և վերջնական փաստաթղթերի ստորագրումը:

««Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի գնումը «Սթարին» հնարավարություն կտա մեծացնել վաճառքի ծավալները, էապես նվազեցնել լոգիստիկ, դիստրիբուցիոն և ադմինիստրատիվ ծախսերը` հասնելով ցանկալի արդյունավետության, որն է 15-ից 20 տոկոսով ծախսերի նվազեցումը նոր միավորված ցանցում», – նշել է Քերոբյանը:

Քերոբյանը նաև հայտնեց, որ մոտ ապագայում «Սթարը» պաշտոնապես կհրապարակի գործարքի մանրամասները:

Նշենք, որ «Սթար» ցանցը 17 սուպերմարկետ ունի Երևանում և 1 սուպերմարկետ Հրազդան քաղաքում: «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցն ընդգրկում է 4 «Ֆրեշ» և 3 «Քեթրին» խանութներ Երևանում:

Tekali Taxi