Գլխավոր / Հայաստան / Ինտերնետում մահացածների համար սոցցանց է բացվել

Ինտերնետում մահացածների համար սոցցանց է բացվել

Համացանցում մահացած մարդկանց հիշտակաին նվիրված սոցիալական կայք է հայտնվել: Կայքը կոչվում է «Помни про» (հիշիր նրա մասին): Ցանկացած օգտատեր կարող է այնտեղ իջ էջը բացել` նվիրված մահացած հարազատին:

Արդեն էջեր են ստեղծվել` նվիրված Համայն Ռուսյո պատրիարք Ալեքսեյ Երկրորդին, դերասան Ալեքսանդր Աբդուլովին և այլ հայտնի մարդկանց:

Կայքում կարելի է մահվան մասին աֆորիզմներ գտնել, ինչպես օրինակ «Մահվանից վատ բան չկա, իսկ դա միակ բանն է, որից չես խուսափի», ինչպես նաև նորություններ` կրկին մահվան թեմայով:

Ինչպես բոլոր այլ սոցիալական կայքերում, օգտատերերը կարող են մեկնաբանություններ թողնել. միավորվել խմբերում և մահացածներին վիրտուալ «նվերներ» ուղարկել: Ի դեպ, օգտատերերից մեկն առաջարկում է ևս մեկ սոցիալական կայք բացել` նվիրված մահացած կենդանիներին, և հավելում, որ այնտեղ կարող են իրար «Քիթիքեթ» (կատվի կեր) նվիրել:

Tekali Taxi