Գլխավոր / Հայաստան / ՀՀԿ-ականը WikiLeaks-ը հիմք չի ընդունում, բայց առաջարկում է «անալիզ անել»

ՀՀԿ-ականը WikiLeaks-ը հիմք չի ընդունում, բայց առաջարկում է «անալիզ անել»

WikiLeaks կայքի բացահայտումները ուղիղ ապացույցն են այն ամենի, ինչ բազմիցս ասվել էր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ՍԴ անդամը պաշտպանված չէ, որը խիստ կասկածում է, թե ինքը էսօր տուն կհասնի, թե չէ: Բա ի՞նչ անի միջին քաղաքացին, պիտի տանից դուրս չգա՞, որովհետև մուտքի մոտ մարդասպանը սպասո՞ւմ ա: Այսինքն` ներսում իրանք գիտեն խայտառակությունների մասին: Եվ էս մթնոլորտում կատարվեց մարտի 1-ի հանցագործությունը: Ռազմական հեղաշրջմամբ, Սահմանադրությունը խախտելով, ոտնահարելով, թքելով Սահմանադրության վրա էկան իշխանության»,- ասել է Եղիազարյանը:

Ասուլիսին ներկա Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին հայտարարել է, որ ամբողջությամբ չի հավատում վիկիլիքսյան բացահայտումներին:

«Չեմ ասում` չկա ճշմարտություն… ես դա հիմք չէի ընդունի: Ես կխորհեի, անալիզ կանեի»,- ասել է նա:

Նրան հակադարձելով` Եղիազարյանը առաջարկել է բացահայտումների հիման վրա քրեական գործ հարուցել:

«Փաստի առթիվ թող հարուցվի քրեական գործ, նախաքննությունը պարզի` Պողոսը Պետրոսին զանգ տվեց, ասե՞ց, թե՞ չասեց էդ անտերը…»,- ասել է Կոնգրեսի ներկայացուցիչը:

Tekali Taxi